Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825, Թիֆլիսում, առևտրականի ընտանիքում Նա մեծ դրամատուրգ էր և հասարակական գործիչ, ինչպես նաև ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ
1852 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը թեկնածուի գիտական աստիճանով
Սունդուկյանի առաջին գործը Գիշերվան սաբրը խեր է (1863 թ.) վոդևիլն է Հետագա տարիներին գրել է Պեպո (1876 թ.), Խաթաբալա (1881 թ.), Քանդած օջախ (1882 թ.), Էլի մեկ զոհ (1884 թ.), Ամուսիններ (1888 թ., գրական լեզվով միակ երկը), Սեր և ազատություն (1909 թ.), Կտակ (1912 թ.) և այլ կատակերգություններ, Բաղնըսի բողչա (1889 թ.), Օսկան Պետրովիչը էն կինքումը (1899 թ.), Եվայլն կամ Նոր Դիոգինես (1907 թ.) վոդևիլները
Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871 թ-ի ապրիլի 30-ը Այդ օրը Թիֆլիսի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է Պեպոն. Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր
Ի դեմս ձկնորս Պեպոյի և նրա շրջապատի մարդկանց (Շուշան, Կեկել, Գիքո, Կակուլի) Սունդուկյանը թատրոն է բերել հալալ աշխատանքով մի կերպ գոյատևող